211652_close_icon
views-count3518 դիտում article-date 10:41 08-02-2019

Ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը. Նազենի Ղարիբյան

Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հովհաննես Գալստյանը հայտարարում է՝ թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին, եւ դրանից հետո էլ 2018թ երկարացված ժամկետին։ Ես որպես մարդ եւ քաղաքացի իհարկե ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։ Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»։ Մեկ այլ գրառմամբ Նազենի Ղարիբյանը նշում է. «Մի ուրիշ գրառում աչքովս ընկավ։ Երաժիշտ Վահան Արծրունին իմ հասցեին գրել է հետեւյալը. «սա ո՞ր միապետական թումբից դուրս եկած կերպար է…»՝ որպես պատասխան իմ այն հայտարարությանը, թե Կոստանտին Օրբելյանը ինչ աստղի մեծություն էլ լինի՝ նա մնում է ՊՈԱԿ֊ի տնօրեն։ Իր կարծիքով՝ ես արվեստագետին ստորադասում եմ իմ չինովնիկական բարձրությանը։ Այ քեզ բան…. Նախ՝ կներեք, եթե նա արվեստագետ է, ես էլ գիտնական եմ, ու իմ ոլորտում միջազգայնորեն շատ ավելի ճանաչված, քան նա՝ իր ոլորտում (համենայն դեպս իմ կենսագրականը ներկայացնելիս՝ չեմ գրում իմ «պապայի» եւ իմ «ձյաձյայի» անուն֊ազգանունը, զբաղեցրած պաշտոնները, վաստակը եւ այլն….), եւ հետո՝ եթե արվեստագետ է, ինչ է, պետք է օրենքները խախտի՞, կարգով չաշխատի՞, երբ ուզի, ուր ուզի գնա՞, դե շատ լավ, այդ դեպքում թող տնօրեն չլինի, ո՞վ է խնդրում իրեն, թող ազատ արվեստագետ լինի։ Չէ՞ որ վերջում այդ բոլոր խախտումների համար նախարարությունն է պատասխան տալիս, եւ պատիժներն էլ մեր վրա են ընկնում։ Այս ինչ մտայնություն է, Տեր Աստված։ Այն լրագրողն էլ ասում էր՝ մարդը չի օրենքի համար, այլ օրենքը մարդու՝ առանց նույնիսկ հասկանալու այդ խոսքի իմաստը, եւ Օրբելյանին էլ ձեռքի հետ Հիսուս Քրիստոս դարձնելով»։

Նմանատիպ նյութեր