211652_close_icon
views-count26312 դիտում article-date 10:37 08-02-2019

Ուկրաինայից Հայաստան վերադարձած հայ ընտանիքն ապրել է «պադվալում»՝ անմարդկային պայմաններում, օրվա հացի խնդիր ունի, օգնություն է խնդրում Ծառուկյանից ու Փաշինյանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծանր կացության մեջ հայտված Կիրակոսյանների ընտանիքը 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Ուկրաինայից տեղափոխվեց հայրենիք՝ հույս ունենալով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրենց ընտանիքը կկարողանա ապաստան, աշխատանք գտնել։ 25-ամյա Հասմիկ Կիրակոսյանը, նրա մայրը՝ 65-ամյա Ռիտա Կիրակոսյանը և եղբայրը՝ 47-ամյա Համլետ Մալինցյանը այժմ բնակվում են Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում՝ վարձակալության հիմունքներով։Դրանից առաջ, ըստ Հասմիկի, բնակվել են պադվալում։ Տիկին Ռիտան է տան անդամներից միայն կարողանում աշխատել, գոնե օրվա հացը գնել։ Որդին՝ Համլետը, առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման համար ընտանիքը գումար չունի։ Այս ամիս էլ 10 հազար դրամ լույսի գումարն է կազմել,չեն կարողանում վճարել ու վախենում են՝ հանկարծ միակ ճրագը չմարեն։ 20 քմ սենյակում, որտեղ կենցաղային պայմաններն ուղղակի բացակայում են, 2 ամիս է, ինչ տեղավորվել է Կիրակոսյանների ընտանիքը։ Հասմիկը խնդրանքով դիմում է բարերարներին, դիմում է Գագիկ Ծառուկյանին ու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքը հանել ծանր դրությունից։ Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093062671 5362340003871549 ՎՏԲ բանկ Մալինսյան Համլետ Լուսանկարները և տեսանյութը՝ Վով Մուշեղյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր