211652_close_icon
views-count2463 դիտում article-date 11:23 08-02-2019

Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում քննարկված հարցերը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մոտ 5 ժամ քննարկեցինք պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում: 1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար: 2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: 3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ: 4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը: հ.գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ։

Նմանատիպ նյութեր