211652_close_icon
views-count2869 դիտում article-date 10:24 08-02-2019

Ինչ ունեցվածք ունի Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն): Ս. Միքայելյանը հայտարարագրել է նաև TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաև 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ: Սևակ Միքայելյանը Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 27–ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր