211652_close_icon
views-count1979 դիտում article-date 23:46 07-02-2019

Nike-ը ցանկանում է, որպեսզի դե Յոնգը «Բարսելոնայում» խաղա «Ֆրենկի» անունով մարզաշապիկով

«Բարսելոնայի» տեխնիկական հովանավոր Nike ընկերությունը ցանկանցում է, որ թիմի նորեկ Ֆրենկի դե Յոնգը խաղա «Ֆրենկի» անվանումով մարզաշապիկով, այլ ոչ թե՝ ազգանունով: Այդ մասին պատմել է հենց ինքը՝ Դե Յոնգը, որը «Այաքսի» կատալոնական ակումբ կտեղափոխվի մրցաշրջանի ավարտից հետո: «Հուլիսին ես «Բարսելոնայի» հետ պաշտոնական պայմանագիր կկնքեմ: Ես կցանկանայի ստանալ 21-րդ համարը, դա իմ համարն է: Nike-ը գերադասում է, որպեսզի ես մարզաշապիկի վրա նշեմ «Ֆրենկի» անվանումը, քանի որ մարքենթինգային տեսանկյունից այն ավելի նպատակահարմար է, թեպետ ես դեռ չգիտեմ, կանեմ արդյոք դա», ասել է դե Յոնգը: Ներկայումս «Բարսելոնայում» 21-րդ համարի ներքո հանդես է գալիս կիսապաշտպան Կարլես Ալենյան:

Նմանատիպ նյութեր