211652_close_icon
views-count1507 դիտում article-date 23:28 07-02-2019

Մոսկվայում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղենիշները։ Երկուստեք նշվել է ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։

Նմանատիպ նյութեր