211652_close_icon
views-count895 դիտում article-date 20:28 07-02-2019

«Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգը պետք է զերծ պահել այլ պետությունների հետ հարաբերությունների բացասական ազդեցությունից». Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարձանագրեն նոր որակ եւ արդյունավետություն: Այս համատեքստում երկու կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները եւ կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը: Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարեւորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ եւ բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար:

Նմանատիպ նյութեր