211652_close_icon
views-count2427 դիտում article-date 17:52 07-02-2019

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 7-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանին: Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և այդ հարցում առկա միջազգային մեխանիզմներին: Երկուստեք կարևորվել է Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալու կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ փոխգործակցության խորացման կոնկրետ քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր