211652_close_icon
views-count1360 դիտում article-date 17:09 07-02-2019

Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ

Հռոմում կայացան ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները՝ կազմակերպության 43-րդ Կոնգրեսի շրջանակներում: ՈՒԵՖԱ-ի գործող ղեկավար Ալեքսանդեր Չեֆերինը միաձայն վերընտրվել է նախագահի պաշտոնում ևս չորս տարով. մինչև 2023 թվականը: 51-ամյա սլովենացին այդ պաշտոնի համար միակ թեկնածուն էր: Չեֆերինը ՈւԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականի սեպտեմբերից: Մինչ այդ նա Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր:

Նմանատիպ նյութեր