211652_close_icon
views-count6280 դիտում article-date 15:46 07-02-2019

Ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում: Վալերիյ Օսիպյանը զրուցեց մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևեց հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջեց ծառայության վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը զրուցեց նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևեց քննության ընթացքին: Այցի շրջանակում Վալերիյ Օսիպյանը շրջեց ստորաբաժանման տարածքում, արեց դիտողություններ ու տվեց կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջեց ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցեց քաղաքացիների հետ: Այցերի ընթացքում Վալերիյ Օսիպյանը մատնանշեց թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվեց կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն: Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր