211652_close_icon
views-count1182 դիտում article-date 16:58 07-02-2019

ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը ՄԻՊ-ի հետ մշակելու է աշխատանքի ճանապարհային քարտեզ

ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովը փետրվարի 11-ին խորհրդարանում հանդիպում կունենա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հանձնաժողովի առաջին նիստում հայտնեց նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Փետրվարի 11-ին հանդիպելու ենք ՄԻՊ Արման Թաթոյանին: Մենք շատ սերտ աշխատել ենք թե Թաթոյանի, թե բոլոր օմբուդսմենների հետ: Արման Թաթոյանի հետ մշակելու ենք մեր աշխատանքայի ճանապարհային քարտեզը»,-ասաց Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթ հանդիպելու են նաև ՀՀ արդարադատութան նախարար Արտակ Զեյնալյանի հետ, քանի որ հսկայական օրակարգ ունեն նաև նրա հետ ճշտելու: Հանձնաժողովի նախագահը բոլոր անդամներին հորդորեց ներկացնել առաջակներ ու օրակարգ: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովն իր առաջին նիստում` փոտրվարի 7-ին հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:

Նմանատիպ նյութեր