211652_close_icon
views-count1855 դիտում article-date 16:23 07-02-2019

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,-ասված է նախագահի հրամանագում։

Նմանատիպ նյութեր