211652_close_icon
views-count1890 դիտում article-date 15:56 07-02-2019

Նիդեռլանդներում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ու այդ երկրի ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեն քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: «Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեի հետ: Զրուցակիցները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր