211652_close_icon
views-count1246 դիտում article-date 15:47 07-02-2019

Վարչապետ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ: ՀՀ վարչապետը այդպիսի կոչ պարունակող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ: Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»,- գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր