211652_close_icon
views-count3118 դիտում article-date 14:29 07-02-2019

Գևորգ Գևորգյանանման երևույթների պատճառով Հայֆիլմի հարյուրավոր խնդիրները և հայկական կինոյի կառավարման խնդիրները այսօր հազար խելոք մարդ փորձում են ուղղել

Մեր բարձրացրած աղմուկի շնորհիվ, երբ Հայֆիլմի և հայկական կինոյի գերեզմանափոր և բոլոր ժամանակներում Հայֆիլմի վաճառքով ոգևորված այս պարոնը՝ Գևորգ Գևորգյանը անհասկանալիորեն 2018թ․-ի հուլիսին Հայֆիլմի տնօրեն Դավիթ Կարապետյանի կողմից նշանակվել էր փոխտնօրեն, այսուհետ վերջնականապես պատմության գրկում է։ Դրա մասին համենայնդեպս նաև մեզ երեկ վստահեցրեց պարոն Նարեկ Բաբայանը։ Գևորգ Գևորգյանանման երևույթների պատճառով Հայֆիլմի հարյուրավոր խնդիրները և հայկական կինոյի կառավարման խնդիրները այսօր հազար խելոք մարդ փորձում են ուղղել, կարգի բերել, վերածնել, վերաիմաստավորել, նոր շունչ տալ, զարգացնել, բայց ամեն ինչ ընթանում է շատ դանդաղ, որովհետև նոր սերունդը հզոր հիմքեր չունի ավանդույթները շարունակելու։ Նոր սերունդը կուշտ է Գևորգ Գևորգյաններից։ Հուսով ենք պարոն Նարեկ Բաբայանը կշարունակի կադրային քաղաքականության վերանայումը հանուն Հայֆիլմի վաղվա ապագայի։ Աստված մեզ հետ․․․ [url=https://web.facebook.com/permalink.php?story_fbid=582588425545918&id=100013842969752]Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն[/url]

Նմանատիպ նյութեր