211652_close_icon
views-count60025 դիտում article-date 13:51 07-02-2019

Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկանը» քննչական կոմիտեում չդիմացավ աշխատանքային կանոնավոր ռեժիմին. նա ոստիկանների կողքով անցնում էր կայծակնային արագությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկաններից», ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս շատ էր ցանկություն ունեցել մնալ նույն աշխատանքին, սակայն չի կարողացել դիմանալ աշխատանքային կանոնավոր ռեժիմին, այն է՝ առավոտյան ժամը 09։00-ին, ինչպես քննչական ապարատի բոլոր աշխատակիցները, նա նույնպես, պետք է ներկայանար աշխատանքի, սակայն, քանի որ նախկինում ժողովրդի լեզվով ասած՝ իր «կռիշը» Աղվան Հովսեփյանն էր, նա ներկայանում էր օրը ճաշ դառնալուց հետո և աշխատանքից դուրս էր գալիս, երբ հարմար էր գտնում։ Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկանը» նաև վերջին ժամանակներս նեղսրտում էր, որ քննչական կոմիտեում ծառայություն կատարող ոստիկաններն իրեն պատվի չէին առնում ու ինքն էլ, նեղվելով այդ ամենից, գերադասում էր ոստիկանների կողքով անցնել կայծակնային արագությամբ, այն է՝ «Բաբա Յագայի ցախավելով»։

Նմանատիպ նյութեր