60292 դիտում
13:51 07-02-2019
Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկանը» քննչական կոմիտեում չդիմացավ աշխատանքային կանոնավոր ռեժիմին. նա ոստիկանների կողքով անցնում էր կայծակնային արագությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 7-ին, աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկաններից», ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս շատ էր ցանկություն ունեցել մնալ նույն աշխատանքին, սակայն չի կարողացել դիմանալ աշխատանքային կանոնավոր ռեժիմին, այն է՝ առավոտյան ժամը 09։00-ին, ինչպես քննչական ապարատի բոլոր աշխատակիցները, նա նույնպես, պետք է ներկայանար աշխատանքի, սակայն, քանի որ նախկինում ժողովրդի լեզվով ասած՝ իր «կռիշը» Աղվան Հովսեփյանն էր, նա ներկայանում էր օրը ճաշ դառնալուց հետո և աշխատանքից դուրս էր գալիս, երբ հարմար էր գտնում։
Աղվան Հովսեփյանի «վերջին մոհիկանը» նաև վերջին ժամանակներս նեղսրտում էր, որ քննչական կոմիտեում ծառայություն կատարող ոստիկաններն իրեն պատվի չէին առնում ու ինքն էլ, նեղվելով այդ ամենից, գերադասում էր ոստիկանների կողքով անցնել կայծակնային արագությամբ, այն է՝ «Բաբա Յագայի ցախավելով»։
Նմանատիպ նյութեր
41531 դիտում
12:19 23-10-2015
Արտակարգ միջոցառում Հայաստանի քննչական կոմիտեում. քննիչները Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3181 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
Այս բաժնից
12727 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ