211652_close_icon
views-count1732 դիտում article-date 10:27 07-02-2019

6 մլն եվրոյի շահաբաժնի կռիվ Կառավարությունում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչև 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երևույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ. սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել: Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարևորությունը. որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռևս նախկին իշխանությունների ժամանակներից: Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը, և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր