211652_close_icon
views-count2411 դիտում article-date 09:53 07-02-2019

Մարուքյանն ու Թանդիլյանը պահանջել են՝ իրենց ավելի շատ տեղ տալ. Արարատ Միրզոյանն ասել է, որ ոչինչ չեն զիջի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում: «Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին: Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր