211652_close_icon
views-count4217 դիտում article-date 09:12 07-02-2019

Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթեց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատճառը ամենևին էլ Գաբայանի վատ կամ լավ աշխատանքը չէր, այլ իշխանության ներսում առկա ներխմբային բախումը: Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր: Բայց Գաբայանը չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հովանավորությունը: Իսկ Գաբայանի հովանավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր