211652_close_icon
views-count822 դիտում article-date 23:10 06-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 6-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից սարի վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 6-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր