211652_close_icon
views-count1497 դիտում article-date 23:28 06-02-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (Գեղարքունիքի մարզի կողմից՝ փակ), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր