211652_close_icon
views-count3083 դիտում article-date 21:26 06-02-2019

Վալերի Օսիպյանը Սասնա Ծռերի մասով իրեն պահեց սպային վայել. Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է. Նախ ուզում եմ ասել, որ Վալերի Օսիպյանը Սասնա Ծռերի մասով իրեն պահեց սպային վայել, բայց ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ ՊՊԾ գունդը գրավելուց զոհեր չլինեյին՝ միևնույն է պետության դեմ զենք բարձրացնողներին ներում չի կարող լինել և սա ապագա սերունդները ևս՛պետք է օղ անեն իրենց ականջներին... Ի դեպ պատկերացնում եք՞, եթե օրենքը թույլ տար ԱԱԾ պետ և ոստիկանապետ նշանակվեյին համակարգից հեռու և ոչ պրոֆեսիոնալ կադրեր և Նիկոլը հնարավորություն ստանար իր քայլող ինտելեկտուալներից կամ բարեկամներից նշանակեր ԱԱԾ պետ կամ ոստիկանապետ... Պետք է այնպես անել, որ առհասարակ այս կառույցները չենթարկվեն որևէ քաղաքական իշխանության քաղաքական որոշումներին և ծառայեն պետությանը, այլ ոչ օրվա իշխանություններին... Նիկոլին մնար՝ հիմա կարողա մեր ԱԱԾ պետը կամ ոստիկանապետը էն տաքսիից ուշացող աղջիկը լիներ, կամ վզի պատճառող խոսալ չկարողացող տղան, կամ ինչու ոչ՝ կարգին Հայկոն... Հա լավա հիշեցի, էն կոլոտ Հովոյին ինչի՞ մի գործ չեք տալիս, էտ տղեն էսօրվա պաշտոնյաների մեծ մասից ավելի շատա պայքարել:

Նմանատիպ նյութեր