211652_close_icon
views-count1263 դիտում article-date 22:36 06-02-2019

Մեր հիմնական ուշադրությունը և գործողությունները պետք է ուղղված լինեն ռիսկի նվազեցմանը. կոլեգիայի նիստ ԱԻ նախարարությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 6-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավկոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2018 թվականիգործունեության արդյունքները։ Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացվածստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Իր զեկույցում Փրկարար ծառայության տնօրենն հանգամանորեն ներկայացրեց 2018 թվականի ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքներն ըստ ուղղությունների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքում և վիճակագրություն, իրավական դաշտի բարեփոխումներ, քաղաքացիական պաշտպանություն, կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում և այլն։ ՓԾ տնօրենը նաև առաջարկություններ ներկայացրեց և նախանշեց 2019 թվականի Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները: ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն իր զեկույցում ներկայացրեց նախարարության 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ձեռքբերումները, 2019 թվականի գերակա ուղղությունները: Առանձին զեկույցներով իրենց ոլորտներում նախորդ տարվա կատարված աշխատանքները ներկայացրին նաև նախարարության կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Որպես գերակա խնդիր՝ նախարարն առանձնացրեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և նյութատեխնիկական ապահովվածության հարցը: - Մեր հիմնական ուշադրությունը և գործողությունները պետք է ուղղված լինեն ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը, օպերատիվ արձագանքմանը և հնարավոր հետևանքների մեղմացմանն ու վերացմանը: Եվ այս ուղղություններով մենք շատ անելիք ունենք, - նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց նաև, որ գերատեսչության գործառույթների տեսանկյունից շատ կարևոր է գործնական քայլերի իրականացումը, քանի որ ԱԻ նախարարության առաքելություն է գիտական նվաճումների կիրառումը գործնական քայլերի միջոցով: Անդրադառանալով կարկտակայանների գործունեությանը և նշելով, որ ակտիվ կարկուտների սեզոնը մոտենում է՝ Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց մինչև փետրվարի վերջ ուսումնասիրել հանրապետության կարկտակայանների տեխնիկական վիճակը և հաշվետվություն ներկայացնել թերությունների մասին՝ խնդիրները շտկելու համար: Կոլեգիայի նիստի ավարտին ԱԻ նախարարը պարգևատրեց կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների: Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանին շնորհվեց «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ: «Լավագույն հրշեջ փրկարար», «Լավագույն լեռնափրկարար» «Լավագույն հերթափոխի պետ», «Լավագույն խմբի պետ», «Լավագույն փրկարար» և այլ անվանակարգերով վկայականներ շնորհվեցին մի շարք փրկարարների: ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախարարության մի շարք աշխատակիցներ: 2018 թվականի գործունեության արդյունքներով լավագույն կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումներ ճանաչվեցին համապատասխանաբար ՀՀ ԱԻՆ անձնակազմի կառավարման, ՓԾ փրկարար ուժերի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր