211652_close_icon
views-count1718 դիտում article-date 22:45 06-02-2019

Ոստիկանները հայտնաբերեցին համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին

2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը: Նմանատիպ ահազանգ ստացվեց նաև փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ տվեցին, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» և «Լենովո» բջջային հեռախոսներ: Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Բյուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր