211652_close_icon
views-count4016 դիտում article-date 16:41 06-02-2019

Երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը. նա այլընտրանք չունի. Արթուր Աղաբեկյան

Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը եւ աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները եւ տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, եւ հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք: Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու»:

Նմանատիպ նյութեր