211652_close_icon
views-count2145 դիտում article-date 16:52 06-02-2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագիծը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները, մասնավորապես՝ օրենսդրական նոր նախագծով նախատեսվող՝ հարկադիր կատարողների կողմից պարտապանի դրաման միջոցների վրա արգելանքի կիրառման և վերացման հետ կապված հարցերը:

Նմանատիպ նյութեր