211652_close_icon
views-count864 դիտում article-date 15:48 06-02-2019

2019թ.-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի: Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. աշխատանքներ կտարվեն հավասար և մատչելի պայմանների ապահովման, կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրերի իրականացման, զբաղվածության խթանման, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ի հետ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման և մի շարք այլ ուղղություններով: Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Նմանատիպ նյութեր