211652_close_icon
views-count1680 դիտում article-date 15:04 06-02-2019

Կառավարությունը կարևորում է դատարանների արդյունավետության բարձրացումը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դատավորների թվի ավելացման մասին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկությանը: «Այսինքն՝ մենք դատարանների արդյունավետության բարձրացման հարցն ենք դնում, որի համար կան մոդելներ: Այդ մոդելները ծրագրի մեջ դրված են: Կարևորագույն խնդիր է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու առումով վեճերի լուծման այլընտրանքային համակարգերի ներդրումը: Ըստ էության, այդ պահանջը մենք ունենք նաև տնտեսական դաշտից, որ դատարանները հնարավորինս քիչ միջամտեն տնտեսական հարաբերություններին, որպեսզի հնարավոր լինի այլընտրանքային ձևելով այս հարցը լուծել»,- ասաց Փաշինյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ, այդուհանդերձ, պետք չէ բացառել դատավորների թվի ավելացումը: «Չափանիշը 100 հազար բնակչի հաշվով 21 դատավորն է, մինչդեռ Հայաստանում ունենք 7 դատավոր: Յուրաքանչյուր դատավորի վարույթում կարող է լինել 3500-ից ավելի գործ: Մենք խնդիրը պետք է դիտարկենք կոմպլեքսի մեջ՝ նաև ներդնելով ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի տարրերը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր