211652_close_icon
views-count13366 դիտում article-date 14:27 06-02-2019

«Ես ընկերներ եմ կորցրել». «Սասնա ծռերը» չեն համաներվի Վալերիյ Օսիպյանի առարկության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Tert.am

Այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր, նա գործով տուժողի կարգավիճակ ունի, հայտնումէ [url=https://www.tert.am/am/news/2019/02/06/osipyan/2913960?fbclid=IwAR1GiBhOwoUIV-fHoV1VTpZ3A65pZs3IEyX-tBisIBXKhevv5qVxpxCGzIs]Tert.am[/url]-ը։ Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում: Վալերիյ Օսիպյանն ասաց.«Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: Դատավոր Մակյանի հարցին, թե այսինքն՝ կարող է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը պատասխանեց.«Այո»: Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց: Նշենք, որ Համաներման մասին օրենքով սահմանվում է 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/02/06/osipyan/2913960?fbclid=IwAR1GiBhOwoUIV-fHoV1VTpZ3A65pZs3IEyX-tBisIBXKhevv5qVxpxCGzIs]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր