211652_close_icon
views-count1996 դիտում article-date 14:52 06-02-2019

Նորանշանակ Շիրակի և Տավուշի նոր մարզպետները պիտի քաջալերեն պոտենցիալ ներդրողներին

Կառավարության որոշումներով այսօր Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների: Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է բացառեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր