211652_close_icon
views-count2961 դիտում article-date 14:40 06-02-2019

Շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է. Փաշինյան

Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատասխանատուներից պահանջեց տարբեր օբյեկտների շինարարության ընթացքում ցուցաբերել լուջ մոտեցում և որակյալ աշխատանք: «Պետք է շատ լուրջ մոտենանք: Պետք է դպրոցներում, և ընդհանրապես այլ օբյեկտների շինարարությունում, հատկապես պետբյուջեի միջոցներով արվող, իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով: Մենք ընկալումը պետք փոխենք: Շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել, և այլն և այլն, որպեսզի այդտեղ այլ միջոցներ գեներացվեն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այն, որ իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, դա պետք է երևա կոնկրետ:

Նմանատիպ նյութեր