211652_close_icon
views-count22066 դիտում article-date 14:08 06-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. «հեռախոսային ահաբեկիչը» մի քանի օր է՝ դիվադադար է անում տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու աշխատակիցներին՝ սպառնալով, որ նրանց սպանելու է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ընդունարան՝ արդեն մի քանի օր հաճախակի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Քանաքես-Զեյթուն վարչական շրջանի բնակիչը արդեն մի քանի օր է՝ զանգահարում է նախարարի ընդունարանի հեռախոսահամարին և սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու սառնալիքներ է տալիս նախարարության աշխատակիցների հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի արդեն կասկածյալի տվյալները և ձեռնարկում է անհրաժեեշտ միջոցառումներ՝ «հեռախոսային ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 47 տարեկան է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր