211652_close_icon
views-count2941 դիտում article-date 14:36 06-02-2019

Կառավարությունը 5 երիտասարդի զինծառայությունից տարկետում տրամադրեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ 5 երիտասարդների: Մինչև 2019-ի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց հետևյալ անձանց. Նորայր Արմենի Պողոսյանին՝ (ծնված 23.12.1999թ, սովորում է Գյումրիի «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում): Օնիկ Օնիկի Սահակյանին (ծնված 25.12.1999թ, Գյումրի, «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատություն, սովորում է «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում): Դավիթ Բենյամինի Ալեքսանյանին (ծնված 30.10.1999թ, սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում): Սերգեյ Արմենի Վարդանյանին (ծնված 19.11.1999թ, սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում): Մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց Գրիգոր Գարիկի Խաչատրյանին (ծնված16.11.1999թ, սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում): Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով Նորայր Պողոսյանի եւ Օնիկ Սահակյանի ուսումնառության ավարտն ուշացել է: Գրիգոր Խաչատրյանը, Սերգեյ Վարդանյանը 2017թ. ՌԴ-ից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել են նույն դասարանում: Դավիթ Ալեքսանյանը ՌԴ-ում ապրելու պատճառով ուշ է հաճախել դպրոց:

Նմանատիպ նյութեր