211652_close_icon
views-count1191 դիտում article-date 12:59 06-02-2019

Կովկասի բնության հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին

Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) և զարգացման գործընթացի 2019 թվականի դրամաշնորհային մեկնարկը սկսում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին ֆինանսական առաջին հատկացմամբ: CNF-ի կողմից տրամադրվող դրամաշնորհը հնարավորություն կտա էլ ավելի բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում: Կովկասի բնության հիմնադրամը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության համար: 2019 թվականի համար CNF-ը 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին։

Նմանատիպ նյութեր