211652_close_icon
views-count1358 դիտում article-date 13:28 06-02-2019

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» օրենքի նախագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ: Այդ մասին հայտնել է The Hill պարբերականը: Օրինագծի օգտին, որը Սիրիայից «զորքերի հապճեպ դուրսբերման» ուղղում է պարունակում, քվեարկել է 77 սենատոր, դեմ՝ 23-ը: Սենատոր Ռենդ Փոլը դարձել է միակ հանրապետականը, որը չի պաշտպանել փաստաթուղթը: Այժմ օրինագիծը կուղարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Սիրիայից զորքերի հապճեպ դուրսբերումից նախազգուշացնող ուղղումից բացի, օրինագիծը նաեւ պատժամիջոցներ Է սահմանում Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր