211652_close_icon
views-count827 դիտում article-date 12:13 06-02-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախագահը Փաթսի Րեդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր