211652_close_icon
views-count1271 դիտում article-date 16:10 06-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 5-ին, ժամը 11.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 01.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի կամրջի վրա բախվել է մայթեզրի երկաթե խողովակներին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 70-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում ընկել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Թոթովենցի փողոցում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 72-ամյա վարորդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանություն: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 18.00-ի սահմաննրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն ճանապարհին գտնվող գազալցակայանի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Ց-180» և «Նիսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Մեղապարտ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Տոյոտա Իստ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր