211652_close_icon
views-count1323 դիտում article-date 23:16 05-02-2019

Անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ

Պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական ապահովման գծով օգնական սպաների, սպա-հոգեբանների մասնագիտական մեկօրյա հավաք-պարապմունքներ: Վերլուծելով զորամիավորման ենթակա ստորաբաժանումների 2018 թվականի ուսումանական տարվա բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության արդյունքները, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը նախանշել է 2019 թ. ուսումնական տարվա բարոյահոգեբանական ապահովման հիմնական խնդիրները: Հավաքների ընթացքում անցկացվել են ցուցադրական և գործնական պարապմունքներ, քննարկվել և պարզաբանվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վերաբերյալ ղեկավար փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր