211652_close_icon
views-count2298 դիտում article-date 21:16 05-02-2019

Հայկ Մարությանն ու Արթուր Մեսչյանը քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանը՝ ներկայացնելով համապատասխան նախագծի քարտեզը: «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը», - գրել է քաղաքապետը: Հիշեցնենք, որ Մարությանը նախկինում տեղեկացրել էր, որ քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորինս խուսափել խցանումներից:

Նմանատիպ նյութեր