211652_close_icon
views-count1054 դիտում article-date 20:22 05-02-2019

Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն այցելել է Տրանշ-3

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներն այցելել էին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարության հետ բանկի պատվիրակները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածի շինարարության ընթացքը։ Քննարկումից հետո Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն ու Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, Մարալիկում հանդիպում ունեցել Տրանշ-3-ի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Բանկի պատվիրակները շինարարի, տեխհսկողի և պատվիրատուի հետ քննարկել են Հայաստան կատարած իրենց վերջին այցից հետո շինաշխատանքների առաջընթացին, ծավալներին, որակին, ժամկետներին առնչվող հարցեր։ Կապալառուն նշել է, որ իրենց է միացել լրացուցիչ թիմ, համալրվել է շինտեխնիկան, և եղանակային պայմանների բարելավման պես ամբողջ հզորությամբ կվերսկսեն ճանապարհաշինական աշխատանքները։ [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր