211652_close_icon
views-count1544 դիտում article-date 19:04 05-02-2019

Բակո Սահակյանն այցելել է արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, ապա խորհրդակցություն անցկացրել Թալիշում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նույն օրը նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարևորությունը մեր երկրի համար: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր