211652_close_icon
views-count31183 դիտում article-date 18:22 05-02-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը. վերջինն էլ հայտնվել է դաշտում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Գոռ Համբարձումյանի վարած Nissan X-Trail մակնիշի 80 GG 083 համարանիշի և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍN 622 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից Գ. Համբարձումյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ա ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանն ու Գերասիմ Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները մեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանում տեղի չունենա: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Nissan-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել դաշտում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր