211652_close_icon
views-count2102 դիտում article-date 16:24 05-02-2019

Ալեքսանդր Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում. ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է մշտական կապի մեջ լինել Բելառուսի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բելառուսի գործընկերների հետ մշտական կապի մեջ է երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մենք երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մշտական կապի մեջ ենք Բելառուսի մեր գործընկերների հետ, և Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում: Այս հարցի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատանքները դիվանագիտական խողովակներով և հստակ ժամկետների մասով դեռևս որևէ բան չեմ կարող ասել»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր