211652_close_icon
views-count3883 դիտում article-date 15:31 05-02-2019

Հենրիխ Մխիթարյան. Ուրախ եմ, որ վերադառնում եմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ 1,5 ամիս վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո վերադարձել է լիարժեք մարզումների: «Որոշ ժամանակ անց ես վերադարձա: Սկսել եմ խաղալ երիտասարդական թիմի հետ և շատ ուրախ եմ: Հուսով եմ, որ այլևս վնասվածքներ չեմ ստանա և կշարունակեմ խաղալ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ աշխատեցին. բժշկական անձնակազմին, ֆիտնես-մարզչին, նաև թիմակիցներին: Նրանք ինձ ամեն օր աջակցում էին: Սա կյանք է, ամեն ինչ կարող է պատահել և դու կարող ես վնասվածք ստանալ: Հուսով եմ, ոչ ոք վնասվածք չի ստանա և թիմը լիարժեք կկարողանա հանդես գալ հետագա խաղերին», ասել է Մխթարյանը ակումբի պաշտոնական կայքին:

Նմանատիպ նյութեր