211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:00 05-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 4-ին, ժամը 18.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդդը Երևանի Բաղրամյան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 19.50-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 3-ին, ժամը 23.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Հովնաթանի և Մեծարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին: Բուժօգնության դիմողը «ՎԱԶ-2107»-ի վարորդն է։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 4-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր