211652_close_icon
views-count1139 դիտում article-date 13:26 05-02-2019

Նաիրա Զոհրաբյանի այցից հետո դատապարտյալները դադարեցրել են հացադուլ. aravot.am

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին, որը 5 օր է՝ հացադուլի մեջ է։ Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2019/02/05/1015985/?fbclid=IwAR2a-QqJ99-ah4GMcurGes8t3gltsh-n16HW4Rr_djVS9NUjiE52DW5Uzfc]aravot.am[/url]-ը, Նաիրա Զոհրաբյանի հորդորից հետո նա դադարեցրեց հացադուլը՝ նշելով որ հավատում եւ վստահում է միայն Զոհրաբյանին։ Հունվարի 30-ին հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալին անցած օրերին ոչ մի իրավապաշտպան չէր այցելել։ Վաղարշակ Ավետիսյանը պահանջում էր վերանայել իր քրեական գործը, նաեւ պահանջում էր հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եւ մամուլի ասուլիս՝ լրատվամիջոցների հետ: [img]https://st0.shamshyan.com/editor/0563052001549358847724438.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/02/05/1015985/?fbclid=IwAR2a-QqJ99-ah4GMcurGes8t3gltsh-n16HW4Rr_djVS9NUjiE52DW5Uzfc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր