211652_close_icon
views-count6411 դիտում article-date 13:49 05-02-2019

Հայաստան է բերվել ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք. այն կաշխատի Երևան-Գյումրի-Երևան երթուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը: Համապատասխան պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Բացի այդ, ՀԿԵ ուղևորների առաջարկությունների հիման վրա արտադրող ընկերությունը լրամշակել է էլեկտրագնացքի որոշ չափանիշները: 2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակներում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար: Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմել են ,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ ,6 մլն.: ՀԿԵ 10-ամյա գործունեության արդյունքներով շարժակազմին հատկացված ներդրումները գերազանցել են մլն.: Նշենք, որ 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով (ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալի կրճատման ֆոնին): Երկաթուղին փոխադրել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով: Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը 2018-ին կազմել է 14 հազար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր