1867 դիտում
12:47 05-02-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 4-ին, Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ Մայր Տաճար: Այս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ մատուցեց Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` ներկայությամբ շուրջ 2000 հավատացյալների և հանդիսապետությամբ Սիդնեյի Կաթոլիկ թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի:
Առաջնորդարանում Վեհափառ Հայրապետին ողջունեցին Մայր Տաճարի լուսարարապետ Հայր Դոն Րիչըրդսոնը և օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը:
Կատարվեց շրջապտույտ, Հայոց Հայրապետին ներկայացվեց ազգային ժառանգություն նկատվող տաճարի երկհարյուրամյա պատմությունը:
Շրջապտույտի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց տաճարի մուտքին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայոց մեծ բարեկամ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի ջանքերով և տեր և տիկին Ստեփան և Հիլդա Գրքաշարյանների նվիրատվությամբ զետեղված հայկական խաչքարի առջև` նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարցազրույց տվեց Սիդնեյի Կաթոլիկ առաջնորդարանի «Catholic Weekly» թերթին: Այնուհետև հայրապետական շքախմբի անդամների, թեմական և ծխական մարմինների անդամների և ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների ներկայությամբ տեղի ունեցավ նվերների փոխանակում: Լուսարարապետին ընծայվեց Սուրբ Էջմիածնի և Արարատի մանրանկար, իսկ օգնական եպիսկոպոսին` Սուրբ Ծննդյան պատկեր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
769 դիտում
11:12 08-02-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
775 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
784 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1039 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին