211652_close_icon
views-count3287 դիտում article-date 09:27 05-02-2019

Փաշինյանը Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել և մեկ հարց տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Անգամ ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո նրանք միջանկյալ հայտարարություն արեցին հենց ԼՂ բանակցային գործընթացի մասին: Երեկ ԱԺ կուլիսներում խոսվում էր այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել և հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նախարարը բացասական պատասխան է տվել: Երեկ այս թեմայի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրապես եղել է նման հանդիպում և նման բովանդակությամբ զրույց: Նախարարը տվեց դիվանագիտական պատասխան. «Առկա է լիակատար համակարգում ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի միջև»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր